Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
ՏՀՏ-ն Հայաստանում
18:05 12/04/2007
Հայաստանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեծ հեռանկարներ ունի
Այդ մասին հայտարարել է ՙMicrosoft՚ կորպորացիայի ործնական կառավարման և քաղաքականության կենտրոնի տնօրեն Փոլ Մաքլեսթոնը (Paul Muckleston)` պատասխանելով ՙՆորություններ – Հայաստան՚ գործակալության կողմից տրված հարցին:
ՙՀայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը կազմում է մոտ 90 մլն ԱՄՆ դոլար, ինչը երեք անգամ գերազանցում է երեք տարի առաջ գրանցված ցուցանիշը՚, - ասել է նա, ավելացնելով, որ երկրում գործում են 150 ընկերություններ, որտեղ աշխատում են մոտ 4 հազար մարդ:
Ընդ որում, ըստ նրա տվյալների, Հայաստանի ՏՏ ոլորտի արտադրանքի 80%-ն արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա և ԱՊՀ երկրներ: Պարոն Մաքլեսթոնը նաև ընդգծել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում ներդրումների 65%-ը կազմում են օտարերկրյա ներդրումները, որոնց ծավալն աճի միտում ունի:
ՙԱյս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն ունի հզոր արտահանման պոտենցիալ, և ես կարծում եմ, որ մոտակա ժամանակներս կտրուկ կաճի ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը, որոնք ուղղված կլինեն ոչ թե դեպի արտաքին շուկան, այլ դեպի ՏՏ արտադրանքի ներքին սպառումը՚, - ասել է պարոն Մաքլեսթոնը:
Նա ընդգծել է, որ Հայաստանում ՙMicrosoft՚ կորպորացիայի խնդիրներից մեկը տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի սպառմանն ուղղված տեղական ընկերությունների թվի աճն է:
ՙԱյս ամենը իրական է դառնում, հատկապես եթե հաշվի առնենք Հայաստանում ՙՄտավոր սեփականության պաշտպանության մասին՚ լավ օրենքի, բարձր կրթական ցենզի, բարձրակարգ ինժեներների և տեխնիկների, կայուն քաղաքական մթնոլորտի և հզոր տնտեսական աճի առկայությունը՚, - ասել է պարոն Մաքլեսթոնը:
2007թ. հունվարի 30-ին Էդինբուրգում (Շոտլանդիա) Հայաստանի կառավարության և ՙMicrosoft՚ կորպորացիայի միջև ստորագրվել է համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, ըստ որի ՙMicrosoft՚-ը Հայաստանում կիրականացնի մի շարք ներդրումային, կրթական և նորարարական ծրագրեր:

Placeholder