Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
16:56 19/04/2007
ՌՈՒՍ ՄԱՆԿԱՎԱՐԺՆԵՐԸ ՄԵՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՓՈՐՁՆ ԵՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒՄ
Մոսկվայի երկու դպրոցների մի խումբ ուսուցիչներ արդեն չորս օր է, գտնվում են Երևանում: Նրանք եկել են ուսումնասիրելու Դերենիկ Դեմիրճյանի անվան թիվ 27 դպրոցում ներդրված ներառական կրթության փորձը: Այսօր հայ և ռուս մանկավարժները ամփոփեցին իրենց ստացած տպավորությունները, եղան առաջարկներ:
Մոսկվայի թիվ 518 դպրոցի տնօրեն Օլգա Բորոցիայան նշեց, որ իրենց դպրոցը ևս սկսել է կիրառել նմանատիպ մի ծրագիր, այդ իսկ պատճառով շատ կարևոր է համարում փորձի փոխանակումը: «Հույս ունեմ, որ մի օր էլ հայ մանկավարժները կհյուրընկալեն մեզ մոտ և կտեսնեն այսօրվա արդյունքները»,-նշեց նա: Դպրոցի տնօրենը ևս մեկ անգամ համոզվել էր, որ ներառական կրթության ներդրման ամենակարևոր նախապայմանը մանկավարժի ցանկությունն է: «Եթե մանկավարժը պատրաստ է օգնել երեխային, սովորեցնել նրան, ապա ծրագիրը հաջողություն կունենա»,-ասաց Օլգա Բորոցիայան: Այս չորս օրերի ընթացքում նա տեսել էր, որ այդ առումով թիվ 27 դպրոցի «գեղեցիկ և երիտասարդ» մանկավարժների աշխատանքը թիմային է, նրանք անում են հնարավորինս աշակերտներին լիարժեք կրթություն տալու համար:
«Երբ մտնում էի դասարան, մի քանի րոպե չէինք կարողանում տեսել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին: Նրանք մյուսներից ոչնչով չէին տարբերվում»,-նշեց տնօրենը: Հոգեբանության մանկավարժի ուշադրությունն էլ գրավել է փաստը, որ այդ երեխաները դպրոցում իրենց շատ ազատ են զգում:
Նշենք, որ Մոսկվայի թիվ 518 դպրոցում այժմ ներառական կրթությամբ սովորում է 5 երեխա: Դեմիրճյանի անվան դպրոցում նրանք 44-են: Այս դպրոցում ներառական կրթության փորձը ներդրվել է 2000 թվականից: Մինչ այժմ դպրոցն ունեցել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երկու շրջանավարտ:
Նշենք, որ ներառական կրթության ծրագիրն այժմ ֆինանսավորվում է պետության կողմից: Ներկայումս փորձը ներդրված է մայրաքաղաքի 5 դպրոցներում:

Placeholder