«ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ 280 ԴՈԼԱՐ
Իրավունք
15:20 02/05/2007

«ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ 280 ԴՈԼԱՐ

Հանրությանը մոլորության մեջ գցելու համար «ԱրմենՏել» ՓԲԸ-ն տուգանվել է 100 հզ դրամով կամ 280 ԱՄՆ դոլարով: Այսօր համապատասխան որոշում է կայացրեց Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Գործով զեկուցող` ՀՏՄՊՊ իրավաբանական վարչության պետ Տիգրան Խեչոյանի խոսքերով, «ԱրմենՏել» ընկերության 1 րոպեն 27 դրամի մասին գովազդում չի հիշատակվում 300 դրամ բաժանորդային վճարի մասին, որը գանձվում է բաժանորդի հաշվից այդ փաթեթին միանալու դեպքում: Արդյուքնում, ՀՏՄՊՊ հաշվարկներով բջջային խոսակցության 1 րոպեի գինը կազմում է ոչ թե 27, այլ միջինը 39.8 դրամ:

Իր հերթին, «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօերն Օլեգ բլիզնյուկը հայտարարեց, որ ընկրությունը գովազդում է ոչ թե սակագնային ծրագիրը, այլ` միայն գնային առաջարկը: «Եթե հանձնաժողովը մանրամասն ուսումնասիրություններ կատարեր, ապա կհասկանար, որ այն առանձին սակագին չէ: Ինչ վերաբերում է 300 դրամին, ապա գովազդում և գնացուցակում տրվում է հեռախոսային համար, որով կարելի է ծանոթանալ գնային առաջարկների բոլոր մանրամասներին: Մենք բաժանորդներին մոլորության մեջ չենք գցում»,- ասաց նա:

Տուգանքի կիրառման մասին որոշումը «ԱրմենՏելի» համար անակնկալ էր: Ընկերության ղեկավարությունը վստահ էր, որ ՀՏՄՊՊ այսօրվա նիստում այդ հարցով կլինեն միայն քննարկումներ, մինչդեռ «պարզվեց, որ համապատասխան որոշման նախագիծն արդեն պատրաստ էր»: «Որ այսօր որոշում է ընդունվելու, մենք իմացանք ձեր հետ միաժամանակ»,- լրագրողների հետ զրույցում ընդգծեց Օլեգ Բլիզնյուկը: Նա նաև հիշեցրեց, որ ընկերությունը բողոքարկելու է հանձնաժողովի որոշումը:
Placeholder
«ԱՐՄԵՆՏԵԼ»-ԻՆ ՏՈՒԳԱՆԵԼ ԵՆ 280 ԴՈԼԱՐ