Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մատենադարանի տնօրինությունը իր շնորհակալությունն է հայտնում Հիլլ կազմակերպությանը` առաջարկված համագործակցության համար` միաժամանակ տեղեկացնելով, որ լուծում է (չեղյալ է հայտարարում) կնքված համաձայնագիրն ու նախնական պայմանագրերը` ձեռնամուխ լինելով ձեռագրերի թվայնացման աշխատանքների ծրագրի մշակմանը և համապատասխան նախահաշվով այն Հայաստանի կառավարությանն ու հասարակությանը ներկայացնելուն»,- ասված է Մատենադարանի տնօրեն Սեն Արևշատյանի հայտարարությունում:
Նրա խոսքով, Մաշտոցի անվան Մատենադարանի և Հիլլ թանգարան-ձեռագրերի գրադարանի (ԱՄՆ) միջև կնքված մտադրությունների մասին հուշագիրը, որով նախատեսվում էր 3 պայմանագրերի կնքումից հետո թվայնացնել Մատենադարանի ձեռագրերը, հասարակական բարձր հնչեղություն ստացավ: Արդյունքում բոլոր քննարկումները Մատենադարանի աշխատակիցներին հույս են ներշնչել, որ Հայաստանի «կառավարության, բարերարների և հասարակության աջակցությամբ ինքնուրույն կարելի է իրականացնել ձեռագրերի թվայնացման ծրագիրը»:

Placeholder