ՀԱՆՈՒՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ
Մշակույթ
16:18 03/05/2007

ՀԱՆՈՒՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման համար պետական բյուջեից 2008-ին կտրամադրվի լրացուցիչ 30 մլն դրամ, 2009-ին` 52 մլն, 2010-ին 60 մլն դրամ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման թվեր հրապարակեց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանը:

Գումարների տրամադրումը սահմանվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության հայեցակարգից բխող ժամանակացույցում, որն այսօրվա նիստում հաստատել է կառավարությունը: Դրանում ընդգրկված 27 հիմնական միջոցառումները կիրականացվեն նաև դրամաշնորհային ծրագրերի շրջանակում: «Միջոցառումներն առաջին հերթին ներառում են մինչև այս տարվա վերջ օրենսդրական դաշտի ստեղծում, ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման, ցուցակագրման կարգը»,-ասաց Հ. Պողոսյանը:

Նշենք, որ ոչ նյութական մշակութային ժառանգություն են համարվում բանահյուսությունը, ազգագրությունը և ժողովրդական կիրառական արվեստներն ու արհեստները:
Placeholder
ՀԱՆՈՒՆ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ