ԵԱՀԿ-Ն ՏԻՆԳՍԳԱՐԴԻՆ ՈՐՊԵՍ ՓՈՐՁԱՌՈՒ ԴԻՏՈՐԴ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ
Մշակույթ
15:38 10/05/2007

ԵԱՀԿ-Ն ՏԻՆԳՍԳԱՐԴԻՆ ՈՐՊԵՍ ՓՈՐՁԱՌՈՒ ԴԻՏՈՐԴ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ

Երևան է ժամանել Հայաստանում ԵԱՀԿ ընտրությունների հատուկ համակարգող, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) նախագահի տեղակալ, շվեդ խորհրդարանական Տոնի Տինգսգարդը: Այցի նպատակն է դիտորդական առաքելությանը նախապատրաստել շաբաթ օրը Հայաստանում կայանալիք ընտրությունների համար: Տինգսգարդը հատուկ համակարգող է նշանակվել որպես փորձառու դիտորդ: Նա ղեկավարելու է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդների աշխատանքը:

Ինչպես Panorama.am-ին հայտնեցին ԵԱՀԿ ԽՎ հայաստանյան գրասենյակից, ԵԱՀԿ ԽՎ 50 անդամներ աշխատելու են Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպառալամենտի և ԵԱՀԿ Ժողովդրավարական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակի առավել մեծ դիտորդական խմբի հետ: Ընդհանուր առմամբ 100 խորհրդարանական և 300 կարճաժամկետ դիտորդներ են գործելու Հայաստանի ողջ տարածքում:

«Բոլոր միջազգային դիտորդները կորևոր դեր ունեն կատարելու, քանի որ այս ընտրությունները չափազանց մեծ նշանակություն ունեն Հայաստանի համար և երկրի ժողովրդավարական գործընթացների շարունակականության համար: Ամբողջ երկրին և նրա բոլոր քաղաքացիներին հաջողություն եմ ցանկանում շաբաթ օրը»,- ասել է Տինգսգարդը, ավելացնելով, թե ուրախ է գտնվել Հայաստանում:

Placeholder
ԵԱՀԿ-Ն ՏԻՆԳՍԳԱՐԴԻՆ ՈՐՊԵՍ ՓՈՐՁԱՌՈՒ ԴԻՏՈՐԴ Է ՈՒՂԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆ