ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Քաղաքական
11:36 13/05/2007

ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Այսօր ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար Վլադիմիր Ռուշայլոն հայտարարել է, որ իրենց դիտորդները որոշ ընտրատեղամասերում խախտումներ են արձանագրել: Սակայն առաքելության ղեկավարը նշեց, որ դրանք հիմնականում եղել են տեխնիկական բնույթի և չեն ազդել քվեարկության արդյունքների վրա:

Այսօրվա ասուլիսում դիտորդները հայտարարել են, որ ԱԺ ընտրություններն անցել են հանրապետության Ընտրական օրենսգրքի նորմերին համապատասախան: Դիտորդներն ընդունում են, որ ընտրություններն անցել են բաց, ազատ ու թափանցիկ: Իրենց զեկույցում դիտորդները նշել են, որ երկրի պետական մարմիններն իրականացրել են կոնկրետ գործողություններ, որոնք ուղղված են եղել ընտրողների ազատ ընտրություն կատարելու իրավունքի ապահովմանը և երկրում ազատ կարծիքի ձևավորմանը:

ԱՊՀ դիտորդները մյուս միջազգային դիտորդներին առաջարկում են կիսել իրենց կարծիքը և միանալ այդ հայտարարությանը:
Placeholder
ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ