ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ
Իրավունք
15:07 17/05/2007

ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ

Նախորդ տարվա ընթացքում մեր հանրապետություն է ներմուծվել օզոնային շերտը քայքայող 50 տոննա նյութ: Մինչ օրս որևէ իրավական ակտով սահմանված չէ դրանց ներմուծման թույլատրելի չափը:

Այսօրվա նիստում գործադիրը ընդունել է կարգ, որով սահմանվում է օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկն ու դրանց ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները: Դրա համաձայն, 2007-2010 թթ. տարեկան թույլատրելի առավելագույն չափը կազմում է 29.5 տոննա:

Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը նիստին հաջորդած ճեպազրույցում նշեց, որ «մենք հանդիսանալով օզոնային շերտի պահպանման վերաբերյալ մի քանի կոնվեցիաների, այդ թվում և Մոնրեալի արձանագրության անդամ, պարտավորվում ենք 2010-ից արգելել օզոնային շերտը քայքայող նյութերի և դրանք պարունակող սարքավորումների ներմուծումը»:
Նոր կարգի համաձայն, կազմակերպությունը այդ նյութերը ներմուծելու թույլտվություն պետք է ստանա բնապահպանության նախարարությունից: Հայտը կարող է մերժվել նաև այն դեպքում, եթե կազմակերպությունը ցանկանում է օզոնային շերտը քայքայող նյութեր ներմուծել այն երկրներից, որոնք Մոնրեալի կոնվեցիայի անդամ չեն: Կարգում օզոնային շերտը քայքայող նյութերի շարքում ընդգրկված են նաև ֆրիոները, թալոնները: Սրանք հիմնականում օգտագործվում են սառնարանների, օդափոխանակման համակարգերի, կրակայրիչների արտադրության մեջ:
Placeholder
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄԸ ԿԱՐԳԵԼՎԻ