Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի պետբյուջեից հատկացվող գումարով նախատեսվում է վերանորգել Օրբելի Եղբայրների տուն-թանգարանի և Եվրաժողովուրդների բարեկամության թանգարանի տանիքները: Այս մասին Panorama.am-ի թղթակցին տեղեկացրեց մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության մշակութային քաղաքականության վարչության թանգարանային և գրադարանային բաժնի պետ Անահիտ Գալստյանը:
Նրա խոսքով, Եվրաժողովուրդների բարեկամության թանգարանի տանիքը վերանորոգելու համար հատկացվել է 4 մլն դրամ և մրցույթ է հայտարարվել, իսկ Օրբելի Եղբայրների տուն-թանգարանի տանիքի վերանորոգման համար հատկացվելիք գումարը դեռևս որոշված չէ: Ըստ Ա. Գալստյանի, վերանորոգման կարիք ունեն նաև Էրեբունի թանգարանը, Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը, Շենգավիթի պատմահնագիտական արգելոց-թանգարանը: Ինչպես վստահեցրեց Ա. Գալստյանը, 2002 թվականից մինչ այսօր «Լինսի» հիմնադրամի և պետական բյուջեից հատկացված գումարներով վերանորոգվել է 19 թանգարան:

Placeholder