ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 14 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ
Կրթություն, գիտություն
15:22 23/05/2007

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 14 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ

Այս տարի հանրապետության բոլոր դպրոցներն ընդհանուր առմամբ կունենան 48 860 շրջանավարտ: Այս մասին տեղեկացանք կրթության և գիտության նախարարության հանրակրթության բաժնի պետ Նարինե Հովհաննիսյանից:

Հիշեցնենք, որ նախորդ տարի դպրոցին հրաժեշտ է տվել 48 448 տասներորդցի:

Առաջին անգամ այս տարի ներդրվեց ավարտական և միասնական քննությունների համակարգը: Այդ մեխանիզմով առայժմ քննություն կհանձնեն միայն հայոց լեզու և գրականություն առարկաներից: Միասնական քննությանը մասնակցելու համար դիմել է 14 736 աշակերտ: Նման տվյալներ մեզ տրամադրեցին գիտելիքի թեստավորման կենտրոնից` չմանրամասնելով, թե նրանցից քանիսն են նախորդ տարվա շրջանավարտներ: Մյուս շրջանավարտներն այդ առարկաներից կհանձնեն ավարտական քննություն:

Հիշեցնենք, որ միասնական քննությունից ստացած գնահատականը կծառայի նաև բուհ ընդունվելու համար: Տասներորդցիների թվով պայմանավորված, միասնական քննությանը մասնակցելու համար ամենաքիչ` 282 դիմումներ ներկայացրել են Վայոց Ձորի, իսկ առավել շատ` 4990 դիմում Երևանի դպրոցների աշակերտները:
Նշենք, որ ԼՂՀ-ում ևս հայոց լեզու և գրականություն առարկաներից շրջանավարտները կհանձնեն ավարտական և միասնական քննություններ: Ավարտական քննություններին մասնակցելու համար հայտ է ներկայացրել 1378, իսկ միասնական քննություններին` 776 դիմորդ:
Placeholder
ՄԻԱՍՆԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՆՁՆԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 14 ՀԱԶԱՐ ԴԻՄՈՐԴ