Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում կայացել է ԱՄՆ կառավարությունից Հայաստանի կառավարությանը դպրոցների փոխկապակցման ծրագրի փոխանցման արարողությունը: «Մենք շնորհակալ ենք ամերիկյան ժողովրդին, հանձինս ԱՄՆ պետդեպարտամենտի, այն իսկապես անգնահատելի օգնության համար, որը ԱՄՆ-ը, Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության հայկական մասնաճյուղի միջնորդությամբ այս տարիների ընթացքում տրամադրել են Հայաստանի կրթական համակարգին»,- նշել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով, հանրապետության կառավարությունն իր առջև բավական հավակնոտ խնդիր է դրել` մոտակա տարիներին հանրապետության դպրոցներում համակարգիչներով ապահովման մակարդակը հասցնել 100 տոկոսի, ինչը զգալի չափով կիրականացվի ԱՄՆ հետ համագործակցության շնորհիվ: Միևնույն ժամանակ, Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության տնօրենի պաշտոնակատար Մարիամ Մարտիրոսյանը նշել է, որ իրենց կազմակերպությունը կշարունակի ապահովել Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագրի գործունեությունը մինչև 2007թ. hունիսի 30-ը:
Հայաստանի դպրոցների փոխկապակցման ծրագիրը հանրապետությունում գործում է սկսած 2000-ից, որում ընդգրկված են 330 դպրոցներ: ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից ծրագրի ֆինանսավորման ծավալը կազմում է 12.5 մլն դոլար, իսկ Հայաստանի կառավարության կողմից համաֆինանսավորումը` մոտ 362 մլն դրամ:

Placeholder