Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հունիսի 1-ին մոտ 55 հազար շրջանավարտներ հանձնելու են հայոց լեզվի և գրականության ավարտական և միասնական քննություն: Նրանցից 5 հազարը նախորդ տարվա շրջանավարտներն են: 40 հազար շրջանավարտներ դիմելու են այն ֆակուլտետներ, որտեղ հայոց լեզուն ոչ մրցութային է: Հետևաբար նրանք կհանձնեն «Ա» տարբերակը դպրոցում: Իսկ մյուսները կհանձնեն հանրապետության 50 քննական կենտրոններում` «Ա» և «Բ» տարբերակները միասին:
«Ա» տարբերակում ներառված են հայոց լեզվի և գրականության վերաբերյալ հարցեր: Այդ առարկաներից ստացած գնահատականները փոխանցվելու են ավարտական վկայական: Նշենք, որ «Բ» տարբերակում ներառված են միայն հայոց լեզվի վերաբերյալ հարցեր: «Ա» տարբերակում ներառված հայոց լեզվի հարցերի և «Բ» տարբերակի հարցերի գնահատականները բուհ ընդուվողների համար համարվելու են մրցութային: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը:
Փոխնախարարը ասաց, որ բանակից վերադարձած երիտասարդնեը ընդունելության քննությունը հանձնելու են հուլիսին: Բ. Եսայանի խոսքով, մյուս տարի բնական գիտությունների և մաթեմատիկայի քննությունները նույնպես անցկացվելու են միասնական համակարգով: «Երկու տարի հետո Հայաստանում ընդունելության բոլոր քննություններն անցկացվելու են այդ համակարգով: Դրա առավելությունն այն է, որ տեստային համակարգում ներառվում է ամբողջ առարկայական ծրագիրը»: Բ. Եսայանը ընդգծեց, որ միասնական քննության համակարգում հնարավորինս նվազագույնի է հասցված մարդկային գործոնը, ինչն էլ երաշխիք է, որ արդարության սկզբունքը կպահպանվի:

Placeholder