Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Քիչ անց հանրապետության գրեթե բոլոր դպրոցներում կսկսվի ավանդական «Վերջին զանգի» արարողությունը: Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այս անգամ կհյուրընկալվի Աջափնյակ համայնքի թիվ 22 դպրոցում և տոնի առթիվ անձամբ կշնորհավորի շրջանավարտներին ու նրանց ծնողներին: Առաջիկա ավարտական քննություններից բավարար գնահատական ստանալու դեպքում այս տարի դպրոցական կյանքին հրաժեշտ կտա 48 860 տասներորդցի: Նախորդ տարի նրանց թիվն ավելի քիչ էր`48 448: Երևանցի շրջանավարտների թիվն այս տարի 11 384 է:
Քաղաքային իշխանությունները խոստացել են, որ այս անգամ համադպրոցական վերջին զանգի ծրագիրը կլինի «խիստ բովանդակային»: Հիշեցնենք, որ ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ համադպրոցական վերջին զանգը տեղի կունենա «Ազատության» հրապարակում, ժամը 20:00-ին: Ըստ քաղաքապետարանի պաշտոնյաների խոստուների, այս փուլում շրջանավարտների միջոցառումներն այսքանով պետք է սահմանփակվեն: Քաղաքապետը հանձնարարական է տվել, որ մինչև հունիսի 20-ը, այսինքն ուսումնական տարվա ավարտը, երբ տասներորդցիները կհանձնեն ավարտական վերջին քննությունը, որևէ կենցաղային միջոցառում, այդ թվում և ավարտական խնջույքներ, չպետք է կազմակերպվեն:

Placeholder