Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար ԹԵրի Դևիսը հայտարարել է, թե «Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս համաձայնություն չեն տվել պատմա-մշակութային հուշարձանների մոնիտորինգ իրականացնելու հարցում»: Այս մասին տեղեկացնում է АПА գործակալությունը: Աղբյուրի հաղորդմամբ, Ստրասբուրգում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Թերի Դևիսը հայտարարել է, որ հուշարձանների մոնիտորինգ իրականացնելու համար անհրաժեշտ է դիտարկել երկու երկրների ողջ տարածքը: «Դրա համար անհրաժեշտ է երկու պետությունների համաձայնությունը: Մենք այն դեռ չենք ստացել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Եվրախորհուրդը մտադիր է հատուկ փորձագետների խումբ ուղարկել տարածաշրջան, որը կուսումնասիրի երկու երկրներում գտնվող պատմա-մշակութային հուշարձանների ներկայիս վիճակը: Նախատեսվում է, որ խումբը պետք է դիտարկում անցկացնի արդեն հիմնովին ավերված Նոր Ջուղայի հայկական գերեզմանատանը: Իր հերթին Ադրբեջանը հայկական կողմին մեղադրում է ԼՂՀ Պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում ադրբեջանական կոթողների ավերման մեջ:

Placeholder