Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այս տարի միասնական քննության ավարտից հետո, ընդամենը 2 աշխատանքում է նկատվել մեկ հարցի երկու ճիշտ պատասխան: Այդ թյուրիմացությունը ուղղվել է: Նախորդ տարի բողոքարկումների թիվը հասնում էր 15%-ի, իսկ այս տարի դեռևս` 10-ի»,-այսօրվա ասուլիսում նշեց ԿԳՆ փոխնախարար Բագրատ Եսայանը:
Նրա խոսքով, քննությունների ընթացքը գնահատվել է հաջող, քանի որ իրենք փորձել են քննությունները նախորդ տարիների համեմատ թափանցիկ դարձնել:
Միասնական քննությունից հարգելի պատճառներով բացակայել է 164 դիմորդ: Շրջանավարտներից 300-ը չի կարողացել հաղթահարել նվազագույնի շեմը: 20 միավոր ստացել է ընդամենը 68 շրջանավարտ, այսինքն դիմորդների 0,5%-ը, իսկ նախորդ տարի 20 միավոր ստացել է 1142 շրջանավարտ: «Այս տարի դիմորդների թիվն ավելացել է: Ըստ այդմ էլ, այս տարի նախորդ տարվա համեմատ 20 միավոր ստացածների թիվը 10 անգամ նվազել է»,-նշեց գիտելիքի գնահատման և թեստավորման կենտրոնի ղեկավար Վանյա Բարսեղյանը:
Նրա խոսքով, միջին գնահատական ստացել է դիմորդների 14,3%-ը: Վ. Բարսեղյանի դիտարկմամբ, միջին գնահատականից բարձր են ստացել Երևանի և Կոտայքի շրջանավարտները:
Panorama.am

Placeholder