ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԾԱՂԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ
Մշակույթ
16:33 08/06/2007

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԾԱՂԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ

«Հայկական կինոն ծաղկում է ապրում: Կինոյի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: Նրա խոսքով, նախկինում առանց պետական միջամտության կինո չէր նկարահանվում: Չկային այնպիսի պրոդյուսերներ և ընկերություններ, որոնք կհետաքրքրվեին կինոյով: Կինոռեժիսորի համոզմամբ` մարդիկ չէին հետաքրքրվում կինոյով, որովհետև ապագա չէին տեսնում: Այսօր կան հիմնադրամներ, որոնք հատուկ բաժին են բացել հայկական ֆիլմերի նկարահանումը ֆինանսավորելու համար:

Նա ընդգծեց, որ Բեռլինի համաշխարհային հիմնադրամը բավականին մեծ գումարներ է հատկացնում կայկական կինոարտադրությանը:Հ. Խաչատրյանը նկատեց, որ այսօր բավականին շատ պրոդյուսերներ են հետաքրքրված հայկական կինոարտադրությամբ. «Հայակական կինոն վերափոխվելու է: Այսօր շատ լավ ֆիլմեր են ստեղծվում առանձին ստուդիաներում»:Նա նշեց, որ փառատոնի օրերին տեղի է ունենալու հայկական կինոն հովանավորող հիմնադրամի բացման շնորհանդեսը:
Placeholder
ՀԱՅԿԱԿԱՆ ԿԻՆՈՆ ԾԱՂԿՈՒՄ Է ԱՊՐՈՒՄ