ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ
Կրթություն, գիտություն
13:50 08/06/2007

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում կրթություն առաջարկող հայկական չորս խոշոր հաստատություններ` Երևանի Պետական Համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը, Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը, Հայ-ռուսական (Սլավոնական) պետական համալսարանը, ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող«ՙՄրցունակ մասնավոր հատված Հայաստանում» (ՄՄՀՀ) ծրագիրը և ՏՏ ձեռնարկությունների միությունն ուրախ են հայտարարել Հայաստանում ՏՏ առաջին կարիերայի տոնավաճառի մասին: Սույնով հրավիրում ենք Ձեր ընկերությանը ակտիվ մասնակցություն ցուցաբերել տոնավաճառին:

Վայրը` Երևանի պետական համալսարան:

Ժամկետը` 2007թ. հունիսի 22, ուրբաթ, ամբողջ օրը:

Նպատակը` ▪ օգնել ընկերություններին գտնել Հայաստանի ՏՏ լավագույն շրջանավարտներին,
▪ օգնել ՏՏ ոլորտի շրջանավարտներին գտնել լավագույն աշխատանք:

Ինչ ընկերություններ կարող են մասնակցել և ինչպես
Լավագույն աշխատակիցներ գտնելու այս հնարավորությունը կարող է օգտագործվել հատկապես այն ընկերությունների կողմից, որոնց ակնկալում են կոնկրետ թափուր աշխատատեղեր մոտ ապագայում` մինչև 2007թ. սեպտեմբեր ամիսը: Նպատակահարմար կլինի, եթե Ձեր ընկերությունը ներկայացնի կադրերի կառավարմամբ զբաղվող Ձեր աշխատակիցը: Մասնակցության դեպքում Ձեր ընկերությունը պետք է պատրաստի համապատասխան նյութերը` հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով թափուր աշխատատեղերի վրա: Խնդրում ենք նաև ապահովել առնվազն մեկ անձի ներկայությունը Ձեր ընկերության համար հատկացված տաղավարում մոտ ողջ օրվա ընթացքում: Բացի այդ, Ձեր ընկերությունը կարող է նաև համառոտ կերպով ներկայացնել առկա թափուր աշխատատեղերը և Ձեզ մոտ աշխատելու առավելությունները:

Ինչ ուսանողներ և շրջանավարտներ են մասնակցելու
Նշված ուսումնական հաստատությունների 4-րդ և 5-րդ կուրսի ուսանողներ, շրջանավարտներ, ինչպես նաև նորավարտ մասնագետներ: Այս հաստատությունները կրթում են Հայաստանի ՏՏ շրջանավարտների գերակշռող մեծամասնությանը:

Ինչպես է այն իրականացվելու
ՏՏ ընկերությունները կունենան իրենց տաղավարները Երևանի պետական համալսարանի գլխավոր մուտքի նախասրահում, որտեղ կներկայացնեն նյութեր իրենց ընկերության և առաջարկվող աշխատատեղերի վերաբերյալ: Ուսանողները կարող են մոտենալ սեղաններին և թողնել այնտեղ իրենց կենսագրությունները (CV) և վերցնել նյութեր: Ուսանողները կարող են նաև օրվա ընթացքում ներկա լինել պարբերաբար տարբեր ընկերությունների կողմից իրականացվող պրեզենտացիաներին: Հուսով ենք, որ հնարավոր կլինի նաև հատկացնել տարածք` ընկերություններին ընձեռելով լավագույն թեկնածուների հետ նախնական հարցազրույցներ անցակցնելու հնարավորություն:

Ինչպես է այն կազմակերպվելու
Ընկերությունները, ինչպես նաև աշխատանք փնտրողները կարող են գրանցվել առցանց (online): Գրանցված աշխատանք փնտրողների քանակը, ինչպես նաև ընկերությունների անունները և նկարագրերը նույնպես կտրամադրվեն առցանց:

Ինչպես պետք է նախապատրաստվեն ուսանողները
Յուրաքանչյուր կրթական հաստատություն պետք է կանխավ հանդիպի ուսանողների հետ և տրամադրի խորհրդատվություն կենսագրականների (resume) պատրաստման և աշխատանք փնտրելու հետ կապված այլ հմտությունների մասին: Կենսագրականներից բացի, մասնակիցներից յուրաքանչյուրը պետք է նաև պատրաստի իր որակավորումների և գիտելիքների մեկ էջից բաղկացած նկարագրություն, ինչն էլ կօգնի ընկերություններին արագ կողմնորոշվել:

Մասնակցությամբ հետաքրքրված ընկերությունները որտեղի±ց կարող ենք հավելյալ տեղեկատվություն ստանալ
Ընկերությունները նախ պետք է ուղարկեն էլ. նամակ [email protected] հասցեով` ցույց տալով իրենց հետաքրքրվածությունը և տրամադրելով իրենց ծրագրի այն ներկայացուցչի տվյալները, ում հետ կարելի է կապվել հետագա քայլերի համար: Այնուհետև ընկերությունները պետք է լրացնեն կարիերայի տոնավաճառի վեբկայքում www.caps.am/itcareerfair.html ներկայացված ընկերության նկարագրի ձևաթուղթը (Դուք պետք է ներկայացնեք/տրամադրեք Ձեր ընկերության լոգոն, կարճ նկարագրիը և ակնկալվող թափուր աշխատատեղերի մասին տեղեկատվություն մինչև 2007թ. սեպտեմբեր ամիսը): Նկարագրերը և գրանցման նյութերը կտեղակայվեն վեբկայքում: Անմիջապես Ձեր պատասխանից հետո, ստորև ներկայացված համակարգողներից մեկը կկապվի Ձեզ հետ և հանդես կգա որպես առաջին կապող օղակ Ձեզ համար ողջ գործընթացի ընթացքում:

Ակնկալում ենք Ձեր ակտիվ մասնակցությունը:

Տեղեկատվություն կազմակերպիչների մասին

Երևանի պետական համալսարան
www.ysu.am Հեռ. 555461
Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն. Քրիստինե Վարդանյան,
[email protected]
Երևանի պետական համալսարանն ունի ՏՏ ոլորտին առնչվող մի քանի ֆակուլտետ, որոնցից են ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, ֆիզիկայի, ռադիոֆիզիկայի և մաթեմատիկայի ֆակուլտետները: Այս ֆակուլտետների բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողներն ունեն համապատասխան ոլորտներում բարձրակարգ մասնագետ դառնալու համար անհրաժեշտ և’ տեսական և’ գործնական գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն: Շրջանավարտները մասնագիտանում են մաթեմատիկական կիբեռնետիկայի, էլեկտրոնային հաշվիչ մեքենաների մաթեմատիկական ապահովման և հաշվողական տեխնիկայի միջոցների կիրառման ոլորտներում Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ֆիզիկայի ֆակուլտետում գործում են կիրառական մաթեմատիկա և ֆիզիկա մասնագիտացումները, իսկ Մաթեմատիկայի ֆակուլտետում` ակտուարական մաթեմատիկա մասնագիտացումը: Ծրագրերում ընդգրկված են բազմազան թեմաներ, ինչպիսիք են ծրագրաշարերի և սարքաշարերի մշակումը և տվյալների հենքի կառավարումը, իսկ ուսանողներն ընդգրկված են հետազոտությունների տարբեր ծրագրերում, որոնք դրամաշնորհներ են ստանում միջազգային կազմակերպություններից և պետությունից: 2006թ. ՏՏ ծրագրերում ուսանել են ավելի քան 1800 ուսանողներ: Այս տարի համալսարանը կունենա ՏՏ որոլտի 646 շրջանավարտ (և’ բակալավրիատից և’ մագիստրատուրայից):

Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան
www.rau.am Հեռ. 091 584754
Կարիերայի կենտրոնի համակարգող. Ելենա Բալայան,
[email protected]
Սլավոնական համալսարանն ունի ՏՏ ավելի քան 250 ուսանող Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: 2006թ. այն ունեցել է 27 շրջանավարտ: Բարձրորակ դասախոսական կազմից բացի, համալսարանն ունի գիտահետազոտական աշխատանքների համար հատկացված հատուկ լաբորատորիա և համագործակցում է մի շարք ՏՏ ընկերությունների հետ:


Հայաստանի ամերիկյան համալսարան
www.aua.am Հեռ. 512540, 512541
Շրջանավարտների և կարիերայի գրասենյակի համակարգող. Նարինե Պետրոսյան,
[email protected]
Հայաստանի ամերիկյան համալսարանի Համակարգչային տեղեկատվական համակարգերի ծրագրի շրջանավարտները ստանում են մագիստրոսի կոչում: Ծրագրի նպատակն է` օգնել ուսանողներին ձեռք բերել Հայաստանի համակարգչային և դրան հարող ոլորտներում առաջատար լինելու համար անհրաժեշտ հմտություններ: Ուսանողները մանրամասն ուսումնասիրում են տեխնիկական, ինչպես նաև գործարարության, կառավարման և ձեռներեցության ոլորտները: Ծրագրում ընդգրկված են նաև այնպիսի արդի թեմաներ, ինչպիսին է բաշխված տվյալների հենքերի կառավարումը: Ի հավելումն ՀՏՏ դասընթացին, ուսանողները նաև պետք է անցնեն պրակտիկ դասընթաց և, վերջում, կամ իրականացնեն որևէ ծրագիր կամ թեզ գրեն: Ուսանողներն ընդգրկվում են բաց կոդով ծրագրերում և Սթենֆորդի համալսարանի ծրագրերում: Ուսանողներն ապահովված են արդի միջոցներով և նրանցից յուրաքանչյուրին հատկացվում է առանձին համակարգիչ ուսումնական ողջ գործընթացի համար: 2007թ. ծրագիրը կունենա 22 շրջանավարտ:

Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ կամ ՀՊՃՀ)
www.seua.am Հեռ. 560132
Ուսանողների աջակցության կարիերայի կենտրոնի համակարգող. Սիրանուշ Աքարմազյան,
[email protected]
ՀՊՃՀ-ի չորս դեպարտամենտներ պատրաստում են մասնագետներ կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և ճարտարագետ-հետազոտողի կրթական ծրագրերով: Համալսարանն ունի սերտ կապեր Հայաստանի ՏՏ ընկերությունների` Սինոփսիսի, Վիվասելի, ԱրմենՏել-ի Վեբ-ի և Արմինկոյի հետ: Համակարգչային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտն ունի ավելի քան 100 ուսանող: Այս տարի այն ունեցել է 320 շրջանավարտ և 70 մագիստրատուրայի ուսանող: Դեպարտամենտը սերտորեն համագործակցում է բազմաթիվ ընկերությունների հետ: Կիբեռնետիկայի դեպարտամենտն առաջարկում է բակալավրիատ, մագիստրատուրա և ճարտարագետ-հետազոտողի մասնագիտացում: Դեպարտամենտն ունի ավելի քան 1000 ուսանող: Այս տարի այն ունի 210 շրջանավարտ և 40 մագիստրոս: Դեպարտամենտը սերտորեն համագործակցում է Սինոփսիսի երևանյան մասնաճյուղի հետ: Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դեպարտամենտն իրականացնում է ճարտարագետների բազմամակարդակ ուսուցում: Այս տարի այն ունի 188 շրջանավարտ և 15 մագիստրոս: ՀՊՃՀ-ի Մաթեմատիկայի դեպարտամենտն ունի 150 ուսանող, ովքեր մասնագիտանում են կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բնագավառում: Այս տարի այն ունի 36 շրջաբանավարտ: Մաթեմատիկայի խորացված ուսուցումը թույլ է տալիս ուսանողներին հեշտորեն տիրապետել համակարգչային գիտություններին և ծրագրավորմանը:

ԱՄՆ ՄԶԳ ՙՄրցունակ մասնավոր հատված Հայաստանում՚ ծրագիր (ՄՄՀՀ)
www.caps.am Հեռ.: 556328
Աշխատուժի զարգացման մասնագետ. Ռուզան Բալայան,
[email protected]
ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող ՄՄՀՀ ծրագիրը տրամադրում է տեխնիկական աջակցություն Հայաստանի մասնավոր հատվածին` խթանելով վերջինիս մրցունակությունը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով: Ներկայումս ՄՄՀՀ Ծրագիրն աշխատում է Հայաստանի ՏՏ և զբոսաշրջության քլաստերների հետ: ՄՄՀՀ ծրագրի բաղադրիչներից մեկն ուղղված է ընկերությունների համար աշխատուժի բարելավմանը և կրթական հաստատությունների և ընկերությունների միջև ավելի արդյունավետ կապերի հաստատման խթանմանը:


Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (ՏՏՁՄ)
www.uite.org Հեռ. 548881
Կրթական բաղադրիչի համակարգող. Մերի Դուրյան,
[email protected]
ՏՏՁՄ-ն գործարար միություն է, որը ծառայություններ է մատուցում Հայաստանի ՏՏ հատվածին: Միության 21 անդամները ներկայացնում են ՏՏ ոլորտի ինչպես փոքր, այնպես էլ Հայաստանում գործող միջազգային ընկերություններ: ՏՏՁՄ-ն ձգտում է համախմբել ոլորտի խնդիրները` դրանց ներկայացման, բիզնեսի խթանման և տեղեկատվական ու հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտում հետազոտությունների իրականացման նպատակով: ՏՏՁՄ-ն կազմակերպում է ՙDigiTec՚ ամենամյա ցուցահանդեսը և աջակցում է ՏՏ ընկերություններին մի շարք այլ աշխատանքների միջոցով:
Placeholder
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՏՏ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԻԵՐԱՅԻ ՏՈՆԱՎԱՃԱՌԻ ՄԱՍԻՆ