ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ
Կրթություն, գիտություն
14:42 11/06/2007

ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Կրթության և գիտության նախարարությունը նախաձեռնել է Հայաստանի կրթության ոլորտի ռազմավարական հայեցակարգի մշակման գործընթաց, որի հիմք է հանդիսանալու 2008-2015 թվականներին կրթության զարգացման ազգային ծրագրի համար: Հայեցակարգը մշակելու, առաջարկներ ներկայցնելու և լայն քննարկում ծավալելու նպատակով այսօր կազմակերպվել էր Կրթություն-2015» թեմայով համաժողով: Դրան մասնակցում էին 230 պատվիրակ, այդ թվում միջազգային փորձագետներ
«Այս համաժողովի նպատակն է հանրային շրջանակի ընդգրկմամբ քննարկումների արդյունքում ձևավորել մեր կրթության համակարգի ապագայի, նպատակների և դրանց հասնելու միջոցների մասին մի փաստաթուղթ, որն ընդունելի լինի հանրության համար»,-նշեց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Նրա խոսքով, համաժողովի արդյունքներից մեկն էլ կլինի Կրթական օրենսգրքի մշակումը, ինչպես նաև կրթական տարբեր օղակների միջև փողկապակցման ծրագրերի իրականացումը:

ԿԳՆ առաջիկայում կառավարություն կներկայացնի 2008-2015 թթ կրթության զարգացման համապարփակ և համալիր ծրագիր:
«Այս համաժողովը կարևորվում է նրանով, որ կառավարությունը գտել է խնդիրները և ակնկալում է հասարակության օգնությունն ու ներդրումը»,-նշեց միջազգային փորձագետ, Վանդերբիլիթի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Հայնեմանը: Նրա խոսքով, պետք է փոփոխել խորհրդային ժամանակներից ժառանգած կրթական համակարգը և վերացնել կրթական համակարգում առկա կոռուպցիան: Ս. Հայնեմանի համոզմամբ, կրթական բարեփոխումները լիովին հնարավոր կլինի իրականացնել, այն դեպքում, երբ այն ընդունվի ու ընկալվի  հասարակության կողմից:

Placeholder
ՄԻՆՉԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԸ ԿՈՒՆԵՆԱՆՔ ԲԱՐԵՓՈԽՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ