Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) 13 ֆակուլտետներից դիմորդների մեծ մասը նախընտրել է «Դերասանի արվեստ» բաժինը. 15 անվճար տեղի համար դիմել է 107 դիմորդ: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Նարինե Սարգսյանը նշեց, որ դիմորդներն այս տարի առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել դերասանի մասնագիտության նկատմամբ: Դրա փոխարեն դիմումները քիչ են «Թատերագիտություն» և «Գրական ստեղծագործություն» բաժիններում: Առաջինում 9 տեղի համար հայտ են ներկայացրել 9, իսկ երկրորդում 5 տեղի համար` 5 դիմորդ: «Բեմանկարչություն» բաժնում պատկերը նույն է, 11 տեղի համար դիմել է 11 դիմորդ:
Ն. Սարգսյանի խոսքով, դա պայմանավորված է հանգամանքով, որ դիմորդներն այս բաժիններում սովորելու համար հայոց լեզվի քննությունը հանձնում են միասնական համակարգով, իսկ մյուս բաժիններում դիմորդները կարող են ներկայացնել ավարտական վկայականի գնահատականը: Կինոարվեստի բնագավառում ապագա ուսանողներն ավելի շատ նախընտրել են հեռուստատեսային ռեժիսուրան, որտեղ 9 տեղի համար առաջին հայտով դիմում է ներկայացրել 16 դիմորդ:
Ն. Սարգսյանի տեղեկացմամբ, այս տարի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ է դիմել138 դիմորդ. Նրանց մեծ մասը իգական սեռի ներկայացուցիչներ են: Նշենք, որ այս տարի ինստիտուտում 39 տեղ հատկացվել է անվճար, 54` վճարովի և 34` ԱՏ համակարգերին: Ի դեպ, ուսման վարձի չափն այս բուհում չի փոփոխվել:

Placeholder