Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի` հայոց ցեղասպանությանը նվիրված «Արարատ» ֆիլմը կցուցադրվի Ստամբուլում սեպտեմբերին կայանալիք միջազգային 10-րդ կինոփառատոնում: Այստեղ կներկայացվեն 35 պետությունների մոտ 150 արվեստագետների աշխատանքներ: Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, փառատոնի կազմակերպիչը Ստամբուլի մշակույթի և արվեստի ֆոնդն է: «Անկարա» գործակալության հաղորդմամբ, «Արարատի» ռեժիսորն անձամբ չի մասնակցի փառատոնին:
Նշենք, որ ֆիլմը որոշ կրճատումներով նախորդ տարի ցուցադրվեց «Kanal Turk» թուրքական մասնավոր հեռուստաընկերությամբ: 2002-ին «Արարատը» ներկայացվեց Կաննի փառատոնի ոչ մրցութային բաժնում, ինչպես նաև մոսկովյան կինոփառատոնում:

Placeholder