Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բոստոնի Թաֆս համալսարանի հայ արվեստի և ճարտարապետության ամբիոնի վարիչ Լուսի Տեր-Մանուելյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ իր հայթայթած դրամաշնորհների միջոցով վերանորոգվել է Որոտնավանքի համալիրը, Մայիսյան գյուղի եկեղեցին, Սառնաղբյուր գյուղի երկու եկեղեցիներն և Օշականի մանկատունը, ինչպես նաև 2 անգամ կազմակերպվել են Հաղարծին եկեղեցու շրջակա տարածքի մաքրման աշխատանքները:
Լուսի Տեր-Մանուեյլանը զբաղվում է հայ պատմամշակութայնի կոթողների և եկեղեցիների ուսումնասիրությամբ: Նա նշեց, որ իր ուսումնասիրությունների արդյունքում նկարահանել է «Քրիստոնեության կորցրած հուշարձանները» ֆիլմը, որը ցուցադրվել է ԱՄՆ-ի բոլոր հեռուստաալիքներով: Ֆիլմում ներկայացված են Հայաստանի հուշարձանների և եկեղեցիների պատմությունը: Նա նաև ուսումնասիրել է հայ ժողովրդի պատմությունը, իսկ իր ուսումնասիրությունները Բոստոնում դասախոսություների ձևով ներկայացնում է օտարերկրյա ուսանողներին:
Նշենք, որ Լ. Տեր-Մանուելյանը տարին մեկ անգամ Հայաստանում իր դասախոսություններով հանդես է գալիս նաև հայ ուսանողների համար:
Ունե'նք սովորելու բաներ նրանից:

Placeholder