ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ`«ՍԻՐԱՅԻՆ ՆԱՄԱԿ»
Մշակույթ
16:31 16/08/2007

ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ`«ՍԻՐԱՅԻՆ ՆԱՄԱԿ»

«Ազատ բեմը շենք չէ. այն մտածողություն է, որին մենք դեռևս չենք հասել: Մեզ մոտ այլ մտածողության պակաս կա, ոչ թե բեմի: Բոլոր բեմերն այսօր ազատ են»,-այսօր ասաց Թատեական գործիչների միության նախագահ և Հ, Պարոնյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը:

Այն, որ թատրոններին այսօր հարկավոր է պետության աջակցությունը, ըստ Ղազանչյանի` բոլորն են հասկանում ու ընդունում, բայց այլ խնդիր է, թե ինչպիսի մոտեցում է ցուցաբերվում:

«Թատրոնի մասին օրենքը դարձավ «սիրային նամակ», բոլորը խոսում են այդ մասին, բայց ապարդյուն»,-օրենքի հետ սերն էլ ապարդյուն գնահատեց թատրոնի գեղարվեստական ղեկավարը:

Ե. Ղազանչյանի խոսքերով, «վերջապես նախարարությունը որոշեց որոշակի գումար տրամադրել այն թատրոններին, որոնք բեմադրում են հայ դասականների կամ ժամանակակից դրամատուրգների գործերը»: Վերջապես, որովհետև նրա հավաստմամբ առանց դրամատուրգիայի հայ թատրոն գոյություն ունենալ չի կարող:

Չնայած դրան, Ղազանչյանն այնուամենայնիվ համոզված է, որ թատրոնի խնդիրներով պետք է զբաղվի ոչ թե մշակույթի, այլ` ֆինանսների նախարարությունը:

Թատերական գործիչների միության նախագահն անդրադարձավ նաև երիտասադների` ներկայացումներին ներգավված լինելուն: «Ես այս հարցում ոչ մի արգելք չեմ տեսնում: Նույնիսկ կասեի, որ մենք այսօր «թարմ» ուժի, մտքի, նոր գաղափարների կարիք ունենք»,-ավելացրեց Ե. Ղազանչյանը:
Placeholder
ԹԱՏՐՈՆԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ`«ՍԻՐԱՅԻՆ ՆԱՄԱԿ»