Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Եթե մինչև 2100 թ. ջերմաստիճանը կբարձրանա 1.7 աստիճանով, տեղումները կնվազեն 15 տոկոսով: Այդպիսի փոփոխությունները կհանգեցնեն ջրային ռեսուրսների 15 տոկոսով նվազեցման»,-տեղեկացրեց Երևանի Հայպետհիդրոմետի Հիդրոօդերևութաբանության և էկոլոգիայի գիտակիրառական կենտրոնի պետ Համլետ Մելքոնյանը` Panorama.am-ի թղթակցի հետ գլոբալ տաքացման խնդիրների շուրջ զրույցում:
Նրա խոսքերով կլիմայի փոփոխությունն ամբողջ աշխարհում գնահատում են 6 տարբեր սցենարներով. ընդ որում լավագույն սցենարի դեպքում ջերմաստիճանը կբարձրանա 1.4 աստիճանով, իսկ վատագույնի դեպքում` 6.5 աստիճանով:
«Կարևորն այն է, որ մեզ հնարավորություն է տրվում մեր ուժերի սահմաններում օժանդակել գլոբալ տաքացման դեմ ուղղված գործընթացներին: Տարածաշրջանային կլիմայական փոփոխությունների գնահաստման և կանխատեսման համար մեր մասնագետները ներգրավվում են տարբեր մոդելների ուսուցման գործընթացներին»,- ասաց Հ. Մելքոնյանը:
Կլիմայական մոդելներին տիրապետելու միջոցով մասնագետները կկարողանան արագ կողմնորոշել կլիմայի փոփոխությունները, համապատասան սցենարներ մշակել, էկոհամակարգերի խոցելիության գնահատման և ադապտացիոն միջոցառումներ մշակել:
Պրն. Մելքոնյանը նշեց, որ Հայաստանը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանային կոնվենցիայի անդամ երկիր է և ունի պարտավորություններ կոնվենցիայի հիմնադրույթների իրականացման ասպարեզում, նաև`տարբեր օժանդակություններ է ստանում մեղմման գործընթացներին մասնակցելու համար:
Ի դեպ, ըստ Մելքոնյանի, անցկացվող հետազոտությոնների համար կենտրոնին պետբյուջեից գումար չի տրամադրվում:

Placeholder