Լ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ
Կրթություն, գիտություն
15:17 17/08/2007

Լ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ

«Մի շարք հանձնաժողովների նախագահներ փոխվել են: Դրանցից գլխավորները մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի հանձնաժողովների փոփոխոխութհյունն են, քանի որ դրանք առավել ընդգրկուն շրջանակներ ունեցող հանձնաժողովներից են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը:

Նրա հավաստմամբ, նախագահողների չփոխելը հաճախ պայմանավորված է այս կամ այն մասնագետի բացակայությամբ: «Եթե որևէ հանձնաժողով լավ չի աշխատում, մենք ամպայման փոփոխություն կատարում ենք, սակայն կան դեպքեր, որ մասնագետներ չկան և ընդհանրապես կարիք էլ չկա փոփոխության, քանի որ գործող հանձնաժողովը նորմալ աշխատում է»,- նշեց նախարարը:

Լ. Մկրտչյանի խոսքով, այս տարի կոռուպցիոն ռիսկերը բավականին նվազել են, ինչը պայմանավորված է եղել միասնական քննական համակարգով: «Իհարկե, կան որոշ առարկաներ, որոնց ռիսկերը բարձր են, սակայն միասնական համակարգով հանձնած դիմորդները և հանձնաժողովը ուղղակի չեն հասցնի որևէ բան անել կամ փոխել»,- ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով «Սարգիս Տխրունի» երիտասարդական ուսանողական միության կատարած հայտարարությանը իրենց կողմից ամրագրած քննական ընթացակարգերի խախտումներին, Լ. Մկրտչյանը նշեց, որ ՀՀ ԿԳՆ-ն չի ստացել ոչ մի նման փաթեթ:

«Կարող են ուղարկել, սակայն քրեական գործ կբացվի և նրանք ստիպված կլինեն պատասխան տալ ամեն մի դեպքի համար»,- հայտարարեց նախարարը:

Հիշեցնենք, որ հիշյալ կազմակերպությունը վերջերս հանդես եկավ հայտարարությամբ, որի համաձայն նրանց կողմից բացված թեժ գիծը ստացել է 138 հեռախոսազանգ, որոնցից 27 %` անարդար գնահատականի, 24 %` գնահատման ոչ ճկուն մեխանիզմների կիրառման, 16%` կաշառակերության և այլ միջամտությունների, 13 % հովանավորչության դեպքերի, մնացածը` տարբեր տիպի խախտումների մասին: Միության ատենապետի հավաստմամբ, վերջին 5 տարիներին հանձնաժողովների նախագահներից 16-ից ընդամենը հինգն են փոխվել:

ՀՀ ԿԳՆ-ն որևէ թիվ հանձնաժողովների նախագահների հետ կապված` չէր ներկայացրել:
Placeholder
Լ. ՄԿՐՏՉՅԱՆԻ ԿԱՐԾԻՔՈՎ` ԿԱՇԱՌԱԿԵՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՉԿԱ