Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:11 17/08/2007
ԿԳ ՆԱԽԱՐԱՐ. «ԷԼԻՏԱՐ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍԱՆԵԼԻ ԴԱՐՁԱՆ ՄԻՋԻՆ ԽԱՎԻՆ»
Այսօր երեկոյան կամ վաղը առավոտյան կհրապարակվեն ընդունելության քննությունների վերջնական արդյունքները: Այդ պահից ի վեր լրացուցիչ քննություններ և արդյուքների փոփոխություններ այլևս չեն լինի: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարեց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
«Այս տարի մեզ հաջողվեց համարյա թե բոլոր ուղղություններով իջեցնել անցումային շեմի միավորները, ինչը հնարավորություն տվեց միջին գիտելիքներով երեխաներին մուտք գործել բուհական համակարգ... Սա նպաստեց, որպեսզի այսպես կոչված էլիտար մասնագիտությունները հասանելի դառնան միջին խավի համար»,- նշեց նախարարը:
Լ. Մկրտչյանի հավաստմամբ, այս ցուցանիշները պայմանավորված չէ դիմորդների քանակի նվազմամբ, թեև հաշվիչ կենտրոնի տվյալների համաձայն, այնուամենայնիվ, դիմորդների թիվը այս տարի նվազել է 30 տոկոսով:
«Որպեսզի ընդունելության առումով քիչ թե շատ լարված ֆակուլտետներում վիճակը բարելավի», պահուստային ֆոնդից 100 վճարովի և անվճար տեղ է ավելացվել, ատ-ով տեղերի թիվը հասել է 870-ի:
Ի դեպ, նախարարը հավաստիացնում է, որ այս տարի քննությունները անցել են ավելի հանգիստ մթնոլորտում, իսկ բողոքարկումների և կրկնակի բողոքարկումների թիվը զգալիորեն նվազել է:
Լ. Մկրտչյանի հավաստմամբ, նշված ձեռքբերումները պայմանավորված էին «թե’ ընդունող հանձնաժողովների խստապահանջությամբ, և թե դիմորդների որակական հատկանիշներով»:

Placeholder