Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լոռու մարզպետարանի գյուղատնտեսական վարչությունից Հայաստանի փրկարարական ծառայությանն են ահազանգել, թե մարզի Վահագնաձոր, Վահագնի, Փամբակ և Դսեղ գյուղերում վերջին օրերին նկատվել են խոզերի անկումներ: Ըստ մարզային անասնաբուժական ծառայության` նախնական տվյալներով կենդանիների անկման պատճառ է հանդիսացել ժանտախտ հիվանդությունը:
Ինչպես Panorama.am-ին հայտնեցին փրկարարական ծառայությունից, իրականցվում են կանխարգելիչ միջոցառումներ, մարզի որոշ հատվածներում սահմանվել են կարանտինային և ախտահանման կետեր:
Փորձեցինք տեղեկությունը հաստատել նաև անասնաբուժության տեսչության պետ Գրիշա Բաղյանից, բայց վերջինս մարզերում է և, ինչպես փոխանցեցին «զբաղվում է այդ հարցերով»:
Նկատենք, որ մինչ այդ «աֆրիկյան ժանտախտ» հիվանդությունը խոզերի շրջանում տարածված էր նաև Վրաստանում: Հայաստանի համապատասխան մարմիններն արգելել էին Վրաստանից խոզի միս և ընդհանրապես մսամթերք ներմուծել:
«Աֆրիկյան ժանտախտը» առաջին անգամ գրանցվել է 1903-ին Հարավային Աֆրիկայում: Բնական պայմաններում վարակով կարող են վարակվել տնային և վայրի կենդանիները` շփման միջոցով:
Եվ ամենակարևորը վարակը չի փոխանցվում մարդկանց, սակայն խոզի մսի օգտագործման դեպքում հնարավոր է թունավորում:

Placeholder