ԿԱՐԿՈՒՏԻ ԵՎ ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ
Հասարակություն
14:41 28/08/2007

ԿԱՐԿՈՒՏԻ ԵՎ ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ

Շաբաթ գիշերը տեղացած կարկուտը վնասել է Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի բանջարաբոստանային ցանքատարածությունները` մոտ 15 հա մակերեսով: Իսկ հաջորդ օրը տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը զգալի վնասներ են հասցրել Լոռու մարզի Ազնվաձոր գյուղի ցանքատարածություններին ու պտղատու այգիներին:

Ինչպես հայտնում են Հայաստանի փրկարար ծառայության լրատվական կենտրոնից, ուժեղ քամուց վնասվել են Շիրակի մարզի Հացիկ գյուղի մի քանի տան տանիքներ: Տեղեկություն է ստացվել, որ ուժեղ քամու հետեւանքով պոկվել են Գյումրիի Վ. Սարգսյան և Շիրակացի փողոցների խաչմերուկում գտնվող տնակների էլեկտրական լարերը, ինչպես նաև վնասվել են մի քանի սեփական տան տանիքներ: Շիրակացի փողոցի թիվ 209 տարածքի բնակչի խոսքերով` իր տնակը քամուց մի քանի մետր տեղաշարժվել է: Էլեկտրական լարերի վթարի հետևանքները կվերացվեն օգոստոսի 28-ի առավոտյան:
Placeholder
ԿԱՐԿՈՒՏԻ ԵՎ ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ