Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
13:14 03/09/2007
ՀԱՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՄԱՍՆԱԿՑԻ ՀԱՄԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԷԿՈՒՄԵՆԻԿ 3-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանի գլխավորությամբ մեկնել է Ռումինիա, ուր Սիբիու քաղաքում կմասնակցի Երրորդ Համաեվրոպական էկումենիկ համագումարին: Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, պատվիրակության կազմում են մասնավորապես Ռումինիայի և Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի թեմերի ներկայացուցիչները:
Համագումարին մասնակցելու են 2100 պատվիրակներ եվրոպական 126 եկեղեցիներից և Եվրոպայում Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսների կոնֆերանսից: Համաեվրոպական Էկումենիկ 3-րդ համագումարի օրակարգում առաջադրված են այնպիսի խնդիրներ, որոնք վերաբերում են Եկեղեցիների փոխհարաբերություններին, հասարակությունների կյանքում առկա խնդիրների շուրջ Եկեղեցիների համընդհանուր դիրքորոշումներին, մարդկանց և ընտանիքների կյանքում հոգևոր արժեքների հիմնավորման խնդրին, կրոնների երկխոսությանը, Եվրոպական երկրների մերձեցմանն ու միավորմանը մշակութային և հոգևոր հարուստ ժառանգություն ունեցող Եվրոպական աշխարհամասում:
Հայ Եկեղեցու ներկայացուցիչները հանդես կգան բանախոսություններով, իսկ սեպտեմբերի 8-ին տեղի կունենա պատարագ` հայկական ծեսով:

Placeholder