Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքում նախօրեին բացվել է հայազգի կոմպոզիոտր Միքայել Թարիվերդիևի անվան երգեհոնահարների հինգերորդ միջազգային մրցույթը: Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ, մրցույթի մասնակիցների մասնագիտական մակարդակը բավականին բարձր է:
Մրցութային ծրագրի մեջ ընդգրկավծ Բախի, Բրամսի և ժամանակակից երգեհոնահարների երաժշտությունը կբավարարի, այպես կոչված, երաժշտական տուրիստների» ճաշակը: Սրանք այն մարդիկ են, որոնք բարձրորակ կատարումներ լսելու նպատակով երաժշտական մի փառատոնից այցելում են մյուսը:
Չնայած նման բարդ պահանջներին, այս մրցույթը տարեցտարի ընդլայնում է մասնակցիների աշխարհագրական սահմանները: Այս տարի անցկացվել է 3 ընտրական փուլ` Մոսկվայում, Համբուրգում և ամերիկական Ուորստերում: Կալենինգրադում կայանալիք ավարտական փուլին մասնակցում են բազմաթիվ երկրներից, այդ թվում Ամերիկայից և Նիգերիայից ժամանած երգեհոնահարներ: Մրցույթն աստիճանաբար համալրվում է համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների համերգային ծրագրերով (այս տարի մրցույթի բացմանը ելույթ է ունեցել «Վիեննական ակադեմիա» նվագախումբը` Մարտին Խազալբեկի ղեկավարությամբ), իսկ մրցույցթի կազմակերպիչները` լրացուցիչ դիվանագիտական կապերով: Այս տարի մրցույթի ժյուրիի կազմում ընգրկվել է նաև Ռուսաստանում Հայաստանի դեսպան, երգահան, պրոֆեսոր Արմեն Սմբատյանը:
Միքայել Թարիվերդիևի այրու` Վերա Թարիվերդիևի խոսքերով. «Ասիայում շատ հետաքրքիր է զարգանում երգեհոնի արվեստը: Այժմ կորեացիներն աշխարհում ամենաակտիվ երգեհոնահարներն են, իսկ Ճապոնիան արդեն վաղուց դարձել է երգեհոնահարների երկիր: Ասիացի երաժիշտները վաղուց մասնակցում են մեր մրցույթներին, և մենք նպատակ ունենք Ղազախստանում անցկացնել ասիական ընտրական փուլ»:
Երգեհոնահարների մրցույթն ավարտվելու է սեպտեմբերի 8-ին: Հաղթողը կստանա 5 հազար դոլար և սաթե թևիկներով հրեշտակի արձանիկ` նմանեցված երգեհոնի ձողին:

Placeholder