Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վաշինգտոնում` Համաշխարհային Բանկի գլխավոր մասնաշենքում հանդիսավոր արարողությամբ օրերս բացվել է ՀՀ անկախության 16-ամյակին նվիրված հայ արվեստի միամսյակ: ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության հաղորդմամբ, այն կազմակերպվել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ ՀԲ Արվեստի ծրագրի հետ համատեղ:
Միամսյակի շրջանակում ՀԲ գլխավոր մասնաշենքի սրահում ցուցադրվում են հայկական ժամանակակից կերպարվեստի նմուշներ` 16 հայ ստեղծագործողների ավելի քան 40 քանդակ և գեղանկար: Բացման օրը` սեպտեմբերի 5-ին, ՀԲ համերգասրահում տեղի է ունեցել նաեւ հայ միջնադարյան երաժշտության համերգ: Միամսյակի բացման արարողությանն ու համերգին ներկա են եղել ավելի քան 200 հյուրեր, այդ թվում` ԱՄՆ Պետքարտուղարության և Համաշխարհային Բանկի բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀԲ անձնակազմի անդամներ, ԱՄՆ-ում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, ինչպես նաև ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Placeholder