Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մեր ունեցած տեղեկություններով Արմավիրի մարզի, այդ թվում և Էջմիածնի, մի քանի դպրոցներում շինարարական աշխատանքների պատճառով դասերը հետաձգվել են մինչև սեպտեմբերի 17-ը: Հարցին, թե ինչպես են աշակերտները լրացնելու բաց թողած դասերը, Էջմիածնի քաղաքապետարանի կրթության վարչության պետ Հովհաննես Հակոբյանը պատասխանեց. «Որ ասեմ չգիտեմ, հո չե՞ք զարմանա»:
Այս մարզը յուրահատուկ է նաև այն բանով, որ դպրոցականներին պարտադրվել էր գնել համազգեստներ: Արմավիրի մարզպետարանը դեռ ամիսներ առաջ էր հայտարարել համազգեստի գինը` 1-5-րդ դասարանների աղջիկների համազգեստն արժե 10.5 հազար դրամ, տղաներինը` 11.5 հազար, 5-8-րդ դասարանցիներինը` 14.5 հազար, ավագ դպրոցի աղջիկներինը` 15. 5 հազար դրամ, տղաներինը` 16.5 հազար դրամ: Արմավիրի մարզի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանի խոսքով, Արմավիրի մարզի շուրջ 21 հազար դպրոցականներ, բացի Էջմիածին քաղաքից, կրելու են այդ համազգեստը: «Համազգեստը տեսնելուց հետո երեխաների մոտ մեծ խանդավառություն ու ոգևորություն է նկատվում: Պահանջարկը գնալով մեծանում է»,-ասաց նա:
Գեղակերտ գյուղի համյանքապետը փոխանցել է կարիքավոր 10 երեխայի հագուստի գումարը: Սակայն այսօր այդ գյուղի աշակերտները դպրոց են հաճախում «ավանդական» սև ու սպիտակ հագած: Ծնողների խոսքով, դպրոցի տնօրեն Արմեն Ահարոնյանը բարձրացրած աղմուկի պատճառով հրաժարվել է մարզպետարանի առաջարկած համազգեստից և հավաքած գումարները վերադարձրել է: Սակայն մյուս գյուղերի դպրոցների տնօրեններին նոր համազգեստները շատ էին ոգևորել:
Ինչ վերաբերում է Երևանի դպրոցներ հաճախող աշակերտների համազգեստի հարցին, ապա ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանը նշեց. «ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը ասել է, որ դպրոցականին ոչ ոք չի կարող պատադրել համազգեստ հագնել, քանի դեռ չկա դպրոցի խորհրդի որոշումը: Երևանում կան դպրոցներ, որտեղ համազգեստ հագնում են, դա ըստ իրենց նախասիրության է»:

Placeholder