«ՎԻՎԱՍԵԼԻ» ՌԵԲՐԵՆԴԻՆԳ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ
Տնտեսություն
18:04 14/09/2007

«ՎԻՎԱՍԵԼԻ» ՌԵԲՐԵՆԴԻՆԳ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ

Բջջային կապի հայկական օպերատոր «Վիվասելը» առայժմ ռեբրենդինգ չի նախատեսում: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց МТС ընկերության նախագահ Լեոնիդ Մելամեդը: Նրա խոսքով, բոլոր շուկաներում ընկերությունն աշխատում է «МТС» բրենդով, սակայն դա չի նշանակում, որ այն պարտադիր կլինի նաև Հայաստանի պարագայում: «Մենք այդ հարցը կքննարկենք ընկերության մենեջերների հետ, հաշվի կառնենք այս ծրագրի հեռանկարները և անհրաժեշտության դեպքում ռեբրենդինգ կիրականացնենք»,-ասաց նա, ավելացնելով, որ այս տարվա ընթացքում ռեբրենդինգ տեղի չի ունենա: Ուսումնասիրությունները կշարունակվեն մինչև հաջորդ տարվա երկրորդ եռամսյակի սկիզբը: Ընկերության ղեկավարի խոսքով, ռեբրենդինգի վերաբերյալ հարցին կարելի է պատասխանել 2008-ի կեսերին:

Խոսելով սակագների հնարավոր փոփոխությունների մասին, Լ. Մելամեդը հայտնեց, որ МТС-ը մտադիր չէ առաջիկայում փոփոխել VivaCell-ի սահմանած սակագները: «Միչև տարեվերջ մեր ազդեցությունը ծառայությունների սակագների վրա կլինի նվազագույն»,-նշեց նա:
Խոսելով «ՎիմպելԿոմի» և МТС-ի մշտական մրցակցության մասին, Լ. Մելամեդն ասաց, որ հայկական շուկայում երկու ընկերությունների միջև մրցակցությունն անխուսափելի է: «Դրանից, իհարկե, շահում են միայն բաժանորդները»,-ասաց ընկերության ղեկավարը:
Placeholder
«ՎԻՎԱՍԵԼԻ» ՌԵԲՐԵՆԴԻՆԳ ԱՌԱՅԺՄ ՉԻ ՆԱԽԱՏԵՍՎՈՒՄ