Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ժնևում բացված «Հայաստանի մանրանկարներ. Մատենադարանի հավաքածուն» խորագրով ցուցահանդեսում ներկայացված են Արցախի Ավետարանը, Տաթևի դպրոցի Ավետարանը, Գրիգոր Նարեկացու, Գրիգոր Տաթևացու, Դավիթ Անհաղթի եզակի ձեռագրերը, Կիլիկյան մանրանկարչական հայտնի դպրոցների ձեռագրեր: Այնտեղ ցուցադրված են նաև Վենետիկի Մխիթարյան միաբանության գրադարանից և Ֆրանսիայի ազգային գրադարանից բերված հայկական ձեռագրեր, 14-րդ դարի Ալեքսանդրի պատմությունը, որն ոչ կրոնական մանրանկարչություն եզակի նմուշ է:
Ինչպես տեղեկացանք ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչությունից, ցուցահանդեսի բացման արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, որին մասնակցել են կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը, Ժնևի կանտոնալ բարձրաստիճան պաշտոնյաներ և այլք: Ցուցահանդեսը տևելու է մինչև դեկտենբերի 30-ը: Ցուցահանդեսի շրջանակում անցկացվելու է ֆրանսիացի արվեստաբան Ռեժի Լաբուրդետի լուսանկարների «Խորհրդապաշտական խաչ» ցուցահանդեսը` նվիրված հայկական եկեղեցիներին: Ցուցահանդեսը ներկայացնում է Արևմուտքի և Արևելքի խաչմերուկում գտնվող Հայաստան երկրի ներդրումը համամարդկային հոգևոր արժեքների գանձարանում, բացահայտում է նրա ազդեցությունը կրոնի, փիլիսոփայության, մշակույթի, արվեստի ձևավորման վրա:

Placeholder