ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՆԻՑՑԱՆ ԿՔՈՒՅՐԱՆԱՆ
Մշակույթ
14:24 17/09/2007

ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՆԻՑՑԱՆ ԿՔՈՒՅՐԱՆԱՆ

Սեպտեմբերի 20-ին Հայաստան կայցելի Ֆրանսիայի Նիցցայի քաղաքապետ, սենատոր Ժակ Պեյրան: Այցի ընթացքում նախատեսված են Երևանի և Նիցցայի քույրացման, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի և Նիցցայի համալսարանների միջև համագործակցության պայմանագրերի ստորագրում: Այս մասին հայտնեցին ԱԳՆ մամոոլի և տեղեկատվության վարչությունից:

Նշենք, որ այժմ Նիցցայի Լուսանկարչության և կերպարի թատրոնում շարունակվում է «Նոթատետրեր Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կտևի մինչև նոյեմբերի վերջը: Նույն աղբյուրի հաղոդմամբ, այս ցուցահանդեսով կավարտվի Հայաստանի տարվա միջոցառումների շարքը միջազգային տուրիզմի և հանգստի այդ նշանավոր կենտրոնում: Նշենք, որ ցուցահանդեսը բացվել է սեպտեմբերի 13-ին, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանն ու Նիցցայի քաղաքապետը:

Դեսպան Է. Նալբանդյանը գոհունակությամբ նշել է, որՆիցցան դարձել է հայ-ֆրանսիական բարեկամության խորհրդանիշներից մեկը: Եվ պատահական չէ, որ նախագահ Քոչարյանն այս տարվա փետրվարին Ֆրանսիա կատարած պաշտոնական այցի ընթացքում Փարիզից հետո այցելեց Նիցցա, որտեղ հռչակավոր Պրոմենադ դեզ Անգլեի վրա բացվեց Հայաստանի պուրակը: Հայաստանի տարվա շրջանակներում Նիցցայում տեղի են ունեցել չորս տասնյակ խոշոր միջոցառումներ:
Placeholder
ԵՐԵՎԱՆՆ ՈՒ ՆԻՑՑԱՆ ԿՔՈՒՅՐԱՆԱՆ