Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Փչացած» սննդամթերքի վաճառքը կանխելու համար քաղաքապետարանի աշխատակիցներն այժմ շրջայցեր են կատարում: «Անցած շաբաթ շրջայցեր իրականացվել են Կենտրոն համայնքում: Իրավիճակը բարվոք էր»,- այսօրվա ասուլիսում հավաստիացրեց քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Կարեն Գևորգյանը:
Նա նշեց, որ հուլիս-օգոստոս ամիսների ստուգայցերի ընթացքում մայրաքաղաքում հայտնաբերվել է լցնովի պաղպաղակի վաճառքի 22 դեպք, սարքավորումներն առգրավվել են, յուրաքանչյուրի համար նշանակվել է 30-40 հազար դրամի տուգանք:
Կ.Գևորգյանի խոսքով, որ իրենց վարչությունը քաղաքապետի հանձնարարականով 3 ամիսը մեկ թաղապետարանների ներկայացուցիչների հետ ստուգայցեր պետք է իրականացնի սպասարկման բոլոր կենտրոններում` առևտրի կանոնների խախտումները հայտնաբերելու համար: «Մեր հսկողությունը կհանգեցնի նրան, որ թաղապետարաններն ավելի աչալուրջ ստուգումներ կիրականացնեն ժամկետանց և փչացած սննդի առևտուրը կանխարգելելու համար»,- հավելեց Կ. Գևորգյանը:
Անդրադառնալով խոզի մսի վաճառքի վերահսկողությանը, նա նշեց, որ բոլոր թաղապետարաններին հանձնարարվել է վերահսկել և ստուգել, թե իրենց տարածքներում վաճառվող խոզի միսը վիրուսակիր է, թե՞ ոչ: «Թաղապետարաններին նաև հանձնարարվել է, որ ներկայացնեն այն վայրերը, որտեղ բնակիչները պահում են խոզեր»,-ասաց նա, հավելելով, որ այդ տարածքներում առաջիկայում կանցկացվեն ստուգումներ:

Placeholder