ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՎ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ
Առողջություն
16:42 18/09/2007

ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՎ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի հարավային գյուղերում` Դարբասում, Շամբում և Տաթևում սեպտեմբերի 18-20-ը երկու ամերիկացի և երկու հայ ռազմական բժիշկներ կիրականացնեն աչքի և ատամների հետազոտություններ:
Ինչպես տեղեկացանք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, բժիշկների թիմը յուրաքանչյուր գյուղում կաշխատի մեկական օր: Նրանք հիմնականում կսպասարկեն երեխաներին և ծերերին: Ամերիկացիները կաշխատեն գյուղերի բուժհիմնարկությունների հետ` օգտագործելով մոտ 60 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բուժանյութեր և տեխնիկա: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր գյուղում բժիշկները կհետազոտեն օրեկան ավելի քան 200 հիվանդի:
Placeholder
ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՎ ՀԱՅ ԲԺԻՇԿՆԵՐԸ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ԱՆՎՃԱՐ ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅՈՒՆ