Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր նախկին թիվ 5 դպրոցում տեղի ունեցավ ԿԳՆ բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոնի պաշտոնական բացումը: Կենտրոնը մեր երկրում առաջինն է, և դեռևս այլընտրանք չունի: Կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանի խոսքով, կենտրոնի նպատակն է բացահայտել և գնահատել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երերխանների ֆիզիկական, մտավոր և հոգևոր զարգացման առանձնահատկությունները, նրանց համար մշակել անհատական կրթական ծրագրեր: Նա նշեց, որ կենտրոնում աշխատելու են հատուկ մանկավարժներ, լոգոպետներ, սոցիալական աշխատողներ, հոգեբաներ և իրավաբաներ:
Վ. Կատինյանը տեղեկացրեց, որ կենտրոնում կկազմակերպվեն վերապատրաստման դասընթացներ կրթության հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողների և հատուկ հաստատություններում աշխատող մասնագետների համար, ինչպես նաև հատուկ կրթության հիմնախնդիրներին նվիրված կոնֆերանսներ, սեմինարներ և ցուցահանդեսներ:
Նշենք, որ օգոստոսի 20-ից կենտրոնին է դիմել 120 աշակերտ, որոնցից շուրջ 30-ը հատուկ դպրոցներում սովորելու եզրակացություն է ստացել, իսկ մյուսները ուղղորդվել են ներառական դպրոցներ:

Placeholder