ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԿՏԱՐԱՄԴՐՎԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ
Կրթություն, գիտություն
12:22 05/10/2007

ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԿՏԱՐԱՄԴՐՎԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ

Այսօր կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նախարարության ոսկե հուշամեդալով պարգևատրեց սփյուռքահայ բարերար Գաբրիել Չամբերջյանին`հանրակրթական համակարգին 10-ամյա օժանդակության համար:
Նախարարը նշեց, որ բարերարը այս տարի Երևանի բոլոր դպրոցներին տրամադրելու է լաբորատոր սարքեր:
Գարեգին Չամբերջյանի խոսքով, այս տարի թվով 200 լաբաորատոր սարքավորումներ արդեն տրամադրվեն են քաղաքի դպրոցներին, իսկ մինչև տարեվերջ դրանց թիվը կավելանա 155-ով:
Բարերարը նշեց, որ անցած տարի մարզերի դպրոցներին տրամադրել է 185 լաբորատոր սարքավորումներ: Նրա խոսքով, յուրաքանչյուր լաբորատոր սարքավորում արժե 25-30 հազար դոլար: Նշենք, որ այդ սարքավորումները նախատեսված են քիմիայի, կեսնաբանության և ֆիզիկայի լաբորատորիաների համար:
Լևոն Մկրտչյանը հայտնեց, որ բարերարը հետագայում նախատեսում է Հայասատանի դպրոցներին տրամադրել նաև երաժշտական գործիքներ:
Placeholder
ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑՆԵՐԻՆ ԿՏԱՐԱՄԴՐՎԵՆ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ