Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ լույս է տեսել «Հայ Եկեղեցու հայրեր» մատենաշարի առաջին գիրքը` «Սուրբ Գրիգորի վարդապետությունը» աստվածաբանական երկը: Գիրքն աշխարհաբարի վերածել ու ծանոթագրությունները կազմել է Սեն Արևշատյանը, իսկ հրատարակությունն իրականացվել է Արմեն և Նունե Սարգսյանների մեկենասությամբ:
Ինչպես տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջնիածնի տեղեկատվական համակարգից, Սուրբ Գրիգոր Լուսավորչին վերագրվող «Վարդապետությունը» հայ աստվածաբանական եզակի երկերից է, որով սկզբնավորվում է հայ աստվածաբանական միտքը: Այն մեծ ազդեցություն է ունեցել ինչպես ժամանակի, այնպես էլ հետագա դարերի հայ աստվածաբանների վրա: Աշխատության մեջ լայնածավալ քարոզի ձևով շարադրված ու մեկնաբանված են քրիստոնեական հավատի ու վարդապետության հիմնարար սկզբունքները: Մեծ տեղ է հատկացված նաև հեթանոսական հավատալիքների հերքմանն ու կռապաշտության դատապարտմանը:

Placeholder