ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ «ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ
Մշակույթ
13:56 08/10/2007

ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ «ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ

Այսօր Կամերային երաժշտության տանը թեքեյանականները կնշեն իրենց միության ստեղծման 60-ամյակը: Միջոցառման ընթացքում համերգային ծրագրով հանդես կգան Ռոբերտ Ամիրխանյանը, Աննա Մալյանը, ընթերցվելու են նաև հանրապետության նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձները:

«Թեքեյան մշակութային միության 60-ամյակի առթիվ Սփյուռքից Երևան են ժամանել բազմաթիվ հյուրեր: Առաջին անգամ Երևանում է նաև Նյու-Յորքի հայկական համայնքի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Թեքեյան մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Գայանե Մուրադյանը: Նրա խոսքով, միության տարեդարձի առթիվ Ֆրանսիայից, Լիբանանից, Սիրիայից և այլ երկրներից ժամանած մեր հայրենակիցների թիվը հասնում է 150-ի:

Գ. Մուրադյանի խոսքով, «Մհեր Մկրտչյան» թատերախումբը Երևանում ներկայացումներով կսկսի հանդես գալ վաղվանից: Հոկտեմբերի 9-11-ը Պատանի հանդիսատեսի թատրոնում այն կներկայանա Ժ. Անանյանի «Տաքսի-տաքսի», Ռ. Տոմայի «Ծուղակը» և Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» բեմադրություններով: Թատերախումբն այստեղ հանդես կգա ոչ լրիվ անձնակազմով: Երևան է ժամանել ընդամենը 35 անդամ:

Նշենք, որ թատերամբի գեղարվեստական ղեկավարն է Վարդան Հովհաննիսյանը: Այս տարի խումբը նշում է իր գործունեության 10-ամյակը:

Placeholder
ՆՅՈՒ ՅՈՐՔԻՑ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ «ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ» ԹԱՏԵՐԱԽՈՒՄԲԸ