Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Սիրելի՛ ուսուցիչներ, մանկավարժներ, մեծ ուրախությամբ շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։ Այս գեղեցիկ տոնն առիթ է բոլորիս համար կրկին գնահատանքի, երախտագիտության և բարեմաղթանքի խոսքեր հղելու Ձեզ»,-ուսուցչի տոնի առթիվ իր շնոհավորական ուղերձում նշել է կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։
Նախարարն ընդգծել է, որ հայ ուսուցչի առաքելությունը մեր ժողովրդի պատմության քառուղիներում միշտ էլ դժվարին է եղել, քանի որ նա ոչ միայն ուսուցանել, այլև կրթել ու դաստիարակել է գալիք սերնդին, հաճախ ինքնազոհողության գնով հայրենիքի, ժողովրդի ու ընտանիքի հանդեպ անմնացորդ նվիրումի օրինակ դարձել։
«Մեր կրթական համակարգն այժմ լուրջ փոփոխությունների մեջ է, ու այդ ամենում Ձեզ մեծ ու պատասխանատու դեր է վերապահված։ Դժվարություններ ու խնդիրներ, անշուշտ, կան, բայց պետությունն իր հետևողական քաղաքականությամբ գնում է դեպի դրանց լուծմանը և հասարակության մեջ ուսուցչի վարկի ու դերի բարձրացմանը»,-ասել է նա, ավելացնելով, որ այսուհետ ևս այդ քաղաքականությունը շարունակվելու է:

Placeholder