Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Թարգմանչաց տոնի նախաշեմին անցկացվող ասմունքի ամենամյա հանրապետական փառատոնն այս տարի նվիրված է Եղիշե Չարենցի ծննդյան 110 և մահվան 70-ամյակին: Միջոցառումը կազմակերպում է գրողների միությունը` ԿԳ նախարարության և Չարենցի տուն-թանգարանի տնօրինության հետ համատեղ:
Ինչպես հայտնեցին ԿԳՆ լրատվության բաժնից, այս տարի փառատոնի հանրապետական փուլը նախատեսվում է անցկացնել հոկտեմբերի 11-13-ը: Փուլի առաջին մասը կանցկացվի Չարենցի տուն-թանգարանում, իսկ երկրորդը՝ Ծաղկաձորի գրողների միության ստեղծագործական տանը: Հանրապետական մրցույթի 1-ին փուլին կմասնակցեն նախնական փուլով ընտրված 46 ներկայացուցիչներ հանրապետության տարբեր մարզերից: Ժյուրիի ընտրությամբ նրանցից 18-ը կմասնակցեն 2-րդ փուլին:
Նշենք, որ ԿԳ նախարարի հրամանով փառատոնի հանրապետական փուլի ժյուրիի կազմում ընդգրկված են գրողների միության նախագահ Լ. Անանյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Ն. Հովհաննիսյանը, նույն վարչության առաջատար մասնագետ Ն. Մնացականյանը, Ա. Գասպարյանը, Ժ. Ավետիսյանը և Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Լ. Հակոբյանը: Մրցանակակիրների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Օշականում` Սուրբ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանի մոտ:

Placeholder