ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 7%-Ը ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է
Կրթություն, գիտություն
12:27 13/10/2007

ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 7%-Ը ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է

«Հանրապետությունում` հոկտեմբերի 1-ի տվյալներով, գործազրկության մակարդակը կազմում է 7 %: Մենք ունենք 80 հազար գործազուրկներ և մոտավորապես 96 հազար աշխատանք փնտրողներ»,- այա մասին Panoram.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Սոնա Հարությունյանը: Նրա հավաստմամբ, Հայաստանում այսօր նկատվում է աշխատաշուկայի անհավասարակշռվածություն, տեղեկացվածության պակաս, իրավունքների ու պարտականությունների չիմացություն:
Պաշտոնական տվյալների համաձայն, 5600 գործազուրկ արդեն գտել է համապատասխան աշխատանք: Բայց, Սոնա Հարությունյանի խոսքով, գործազուրկները չգիտեն սոցիալական երաշխիքների, այն ծրագրերի մասին, որոնք իրենց համար կարող են ստեղծել նպաստավոր պայմաններ:
Նշենք, որ «Զբաղվածության պետական ծառայությունը» առաջիկայում մշակելու է սոցիալական ոլորտի ռազմավարական ծրագիր, որն անդրադառնալու է զբաղվածության ոլորտի ռազմավարությանը և ուշադրություն է դարձնելու երիտասարդության զբաղվածության խնդրին ու գյուղական աշխատանքային ռեսուրսներին:
Placeholder
ՀՀ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ 7%-Ը ԳՈՐԾԱԶՈՒՐԿ Է