Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մեզ այս տարի չհաջողվեց Երևան բերել մի շարք շատ հաջող ներկայացումներ և թատրոններ: Դա կապված էր գումարների հետ: Սա կարելի է որպես բացթողում համարել»,-այսօր ամփոփելով «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի արդյունքները, ասաց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Նրա խոսքով, փառատոնում պարային բեմադրությունները մեծ մաս էին կազմում: «Կան թատերախմբեր և շատ լավ ներկայացումներ, որոնք համաձայնել են մասնակցել, սակայն նրանց համար անհրաժեշտ էին մեծ գումարներ, որովհետև բացի դերասաններից, նաև դեկորացիաները տեղափոխելու խնդիր կար»,-նշեց փառատոնի նախագահը: Ա. Ղուկասյանը հավաստեց, որ 2008-ի «Հայֆեստը» կոչվելու է կատարողական արվեստների փառատոն, սակայն ընդգծեց, որ փառատոնի կորիզը մնալու է թատրոնը: «Մենք խնդիր չենք դրել ուղղակի անվանումը փոխելու, փառատոնների զարգացման ճանապարհը դա է, քանի որ թատրոն գնալով իր մեջ ներառում է արվեստի բազմաթիվ ուղղություններ»,-նկատեց Ա. Ղուկասյանը:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Հայֆեստի» մանկական ներկայացումների գծով ղեկավար Ռուբեն Բաբայանի խոսքով, մեր փառատոնը կարող ենք կայացած համարել, եթե մի փառատոնում լինում է 3-4 լավ ներկայացում, ապա այն կայացել է: «Որքան էլ ասենք, որ մեր թատրոնը 200 տարվա պատմություն ունի մեզ այսօր չեն ճանաչում համաշխարհային թատերական աշխարհում, իսկ «Հայֆեստ»-ը ծառայում է այդ գործին և բավականին հաջող»,- ընդգծեց Ռ. Բաբայանը: Իր հերթին Ա. Ղուկասյանն ավելացրեց, որ արդեն իսկ «Հայֆեստը» ճանաչում են աշխարհի մեծագույն ռեժիսորներ և փառատոնների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ «Հայֆեստ» միջազգային թատերական 5-րդ ամենամյա փառատոնը Երևանում անցկացվեց հոկտեմբերի 4-14-ը Երևանում:

Placeholder