Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Այսօրվա հայկական բալետի վիճակը գնահատում եմ անբավարար: Ճիշտ է, պարարվեստի միջին տեխնիկան բարձրացել է, բայց դա զարգացման բնական ընթացքի հետ է կապված»,-այսօրվա ասուլիսում ասաց բալետմեյստեր, Ռուսաստանի և Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Կինոմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական ինստիտուտի պրոֆեսոր Մարկ Մնացականյանը:
Նրա խոսքով, սև, մութ օրերից հետո էլ հայ բալետի մակարդակը բավականին բարձր էր: «Լուսավորվել է Երևանը, և կարծեցի` բալետն էլ ավելի լուսավորված կլինի, բայց այդպես չէ»,-ասաց Մ. Մնացականյանը:
Նա փաստեց, որ այսօր բալետի և օպերայի ակադեմիական թատրոնում հիմնականում օպերաներ են բեմադրվում, այն էլ` միայն հայկական թեմաներով ու արդեն շատ անգամներ ցուցադրված: «Այս խնդիրը գալիս է Գեղամ Գրիգորյանից, որ միայն օպերաներ է բեմադրում: Նրա բեմադրած «Անուշը» ամենավատն էր: Միգուցե նա լավ երգում է, բայց որպես ռեժիսոր, այնքանն էլ...»,-ավելացրեց արվեստագետը: Անդրադառնալով նոր բեմադրություններին, նա նշեց, որ նոր ներկայացումների համար անհրաժեշտ են երիտասարդներ, ու նոր բեմադրությունները պետք է լինեն ոչ միայն հայկական թեմաներով: Ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք բալետմեյստերը տեսնում է նախարարության կողմից քայլեր ձեռնարկելու մեջ:
Նշենք, որ հոկտեմբերի 6-ին բալետմեյստերի 75-ամյակն էր: Այդ օրը ներկայացվել է «Ժիզելը»: Արվեստագետը սրտնեղեց, որ այդ օրը լրատվամիջոցների ներկայացուցիչները ինչ-ինչ պատճառներով ներկա չեն գտնվել:

Placeholder