Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն, օտար լեզուներ (անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն) առարկանների ընդունելության քննությունները կանցկացվեն միասնական համակարգով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը:
Նրա խոսքով, արդեն պատրաստ են մաթեմատիկա, հայոց լեզու և գրականություն ու օտար լեզուներ առարկանների քննական ուղեցույցերի նախագծերը: Ուղեցույցերի վերջնական տարբերակները պատրաստ կլինեն նոյեմբերի սկզբին, որոնք անվճար կբաժանվեն բոլոր դպրոցներին:
Մանուկ Մկրտչյանի խոսքով, այս տարի հայոց լեզու և գրականություն միասնական քննության ժամանակ, բուհ ընդունվելու համար հաշվի է առնվելու նաև գրականություն առարկայի գնահատականը: Վերջինիս խոսքով, դեկտեմբերին կհաստատվի քննությունների անցկաման համապատասխան ընթացակարգը: «Այս տարի դպրոցներում ուսուցիչների վերապատրաստման հարցին ավելի շատ ենք ուշադրություն դաձնելու, որպեսզի քննությունների անցկացման կազմակերպչական հարցերը շատ ավելի համակարգված լինեն»,- տեղեկացրեց նա:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Մանուկ Մկրտչյանը հայտնեց, որ Երևանում և Կոտայքի մարզում շուրջ 500 աշակերտների շրջանակում կանցկացվի մաթեմատիկա առարկայի միսանական քննության բովանդակային փորձաքննություն: Օտար լեզուների միասնական քննության բովանդակային փորձաքննությունը կանցկացվի հոկտեմբերի 24-ին՝ Երևանում և Տավուշի մարզում, իսկ հայոց լեզու և գրականության միասնական քննության բովանդակային փորձաքննությունը կանցկացվի հոկտեմբերի 26-ին՝ Երևանում և Արմավիրի մարզում: