ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՄԱԿ-Ի ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
Մշակույթ
17:33 19/10/2007

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՄԱԿ-Ի ՄՐՑՈՒՅԹՈՒՄ

Օրերս Նյու Յորքում` Միավորված ազգերի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Պատանի նկարիչների միջազգային մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ինչպես տեղեկացնում է ԱԳՆ-ն, այն կազմակերպվել էր աղքատության հաղթահարման միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում:

Մրցույթի 6 հաղթողներին` այդ թվում հայաստանցի տասներեքամյա Մարիամ Մարուկյանին, պատվոգրեր հանձնեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Շա Զուկանգը: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, տեղեկանալով հայ նկարչուհու հաջողության մասին, դիմել էր ՀԲԸՄ` մրցանակաբաշխությանը Մարիամի մասնակցությունն ապահովելու խնդրանքով: Մարիամը ծնողազուրկ է, ապրում է Երևանում, տատիկի հետ:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներից 12 հազար աշխատանքներ էին ներկայացվել, այդ թվում 471-ը` Հայաստանից: Մրցույթը Հայաստանում կազմակերպել էր ՄԱԿ-ի հանրային տեղեկատվության վարչության հայստանյան գրասենյակը:Նշենք, որ 6 հաղթողների նկարները կպատկերվեն 2008թ. ՄԱԿ-ի կողմից թողարկվող դրոշմանիշերի վրա:
Placeholder
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅ ՆԿԱՐՉՈՒՀԻՆ ՀԱՂԹԵԼ Է ՄԱԿ-Ի ՄՐՑՈՒՅԹՈՒՄ