ԴԱՍԱԳՐՔԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ
Կրթություն, գիտություն
13:34 20/10/2007

ԴԱՍԱԳՐՔԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը նախօրեին ստորագրել է որոշումը, ըստ որի այսուհետ հանրապետության դպրոցականները կապահովվեն անվճար դասագրքերով: Կրթության և գիտության նախարարությանը հանձնարարվել է այս ուսումնական տարվանից դադարեցնել պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձավճարների գանձումը:

ԼՂՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ, ԿԳ նախարարությանը հանձնարարված է փակել «Արցախբանկում» հանրապետության պետական հանրակրթական դպրոցների դասագրքերի վարձակալությունից ստացված գումարների` Ստեփանակերտ քաղաքի և հանրապետության շրջանների համապատասխան արտաբյուջետային հաշիվները և գումարները փոխանցել ԼՂՀ պետական բյուջե:

Հաջորդ տարվանից պետբյուջեում կնախատեսվեն դպրոցականների դասագրքերի և ուսուցիչների ձեռնարկների ձեռքբերման տարեկան ծախսեր: Բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաների դասագրքերի վարձավճարների փոխհատուցման գործընթացը դադարեցվում է` սկսած 2007 թվականից:
Placeholder
ԴԱՍԱԳՐՔԵՐՆ ԱՆՎՃԱՐ ԵՆ