ԿԱՐՄՐՈՒԿԻ ՈՒ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ 400-500 ՄԱՐԴ
Կրթություն, գիտություն
17:45 22/10/2007

ԿԱՐՄՐՈՒԿԻ ՈՒ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ 400-500 ՄԱՐԴ

Կարմրուկի ու կարմրախտի դեմ պատվաստումների երկրորդ` «մաքրման» փուլում, հոկտեմբերի 19-ի տվյալներով հանրապետությունում պատվաստվել է թիրախային խմբի 97.96 %-ը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ հայտնեց Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: «Քանի որ մարզերում պատվաստման հիմնական փուլում նկատվում էր ավելի բարձր ցուցանիշ, այժմ, այնտեղ այդքան էլ մեծ չէ պատվաստումների թիվը»,- նշեց նա: Բայց, ինչպես հաստատում է ծրագրի ղեկավարը, պատվաստումների երկրորդ փուլում ակտիվություն է ցուցաբերում մայրաքաղաքի բնակչության թիրախային խումբը:
Գայանե Սահակյանի խոսքով, Երևանում օրական պատվաստվում են մոտավորապես 400-500 մարդ: Պատվաստումները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 28-ը:
Հիշեցնենք, որ կարմրուկի ու կարմրախտի դեմ պատվաստման հիմնական փուլն ավարտվել է հեկտեմբերի 13-ին: Իսկ հոկտեմբերի 1-13-ն ընկած ժամանակահատվածում կարմրուկի և կարմրախտի դեմ պատվաստվել է 6-27 տարեկան թիրախային խմբի 96%-ը: Ըստ հաշվարկների, այս թիրախային խմբում ընդգրկված է 1 մլն 200 հազար մարդ:
Placeholder
ԿԱՐՄՐՈՒԿԻ ՈՒ ԿԱՐՄՐԱԽՏԻ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՎՈՒՄ Է ՕՐԱԿԱՆ 400-500 ՄԱՐԴ