Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Երևանի Երաժշտագիտական գրադարանը միակն է ոչ միայն Հայաստանում, այլև ԱՊՀ-ում: 220 հազար միավոր նոտաներ և երաժշտական գրականություն ունի մեր գրադարանը»,-Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երաժշտագիտական գրադարանի տնօրեն Գուլո Նահատակյանը: Նրա խոսքով, բավականին հարուստ ֆոնդ ունեցող գրադարանը այսօր այլևս չունի նոր հրատարակվող երաժշտական գրքերի, նոտաների պակաս:
«Պետության կողմից տրամադրվող ֆինանսների միջոցով մենք հնարավորություն ենք ունենում գնել մեր ոլորտին վերաբերող գրականություն: Այս տարի արդեն ձեռք ենք բերել 2000 միավոր գիրք: Մեր ֆոնդը համալրվում է նաև նվիրատվությունների շնորհիվ»,-ասաց Գ. Նահատակյանը: Նրա խոսքով, գրադարանը չունի նաև այցելուների պակաս: Մշակույթի նախարարության կողմից գրադարանին տրամադրվել են համակարգիչներ: Երաժշտագիտության գրադարանն այժմ հնարավորություն ունի նաև հին` մոտ 9000 ձայնապնակներ անցկացնել CD-ների վրա:
Բայց ինչպես ցանկացած գրադարան, այնպես էլ ԱՊՀ-ի միակ Երաժշտագիտական գրադարանն ունի շենքային խնդիրներ. այն տիպային շենքի կարիք ունի: Այժմ գրադարանը գործում է Տիգրան Մեծ փողոցում գտնվող բազմահարկ շենքի առաջին հարկում: «Մենք դեռ չենք հասել այն աստիճանի, որ, իսկապես, նշանակություն տան երաժշտական գրականությանը, և ընդհանրապես գրադարաններին»,-նշեց գրադարանի տնօրենը: Նրա խոսքով, 2006-ից գրադարանն ընդգրկված է վերանորոգման ծրագրի մեջ, և հույսով սպասում են, որ 2008թ. այդ նախագիծը կիրականանա: «Տարիներ շարունակ ոչ մի գրադարան չի կառուցվել, այլ միայն փակվել են: Մի՞թե այսօր հնարավոր չէ կառուցել տիպային շենք»,-ասաց Գ. Նահատակյանը:

Placeholder